Վիճակը համաճարակային է, բայց լռում են։ Մանկապարտեզի դայակ է մшհшցել այս «‎նոր վիրուսներից»‎

Երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերն աշակերտներին առաջնակի զննություն կանեն, եթե գրանցվեն որոշակի սիմպտոմներ՝ աշակերտներին տուն կուղակեն, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ասաց, թե հսկում են բացակայությունների թիվը, դրանք այս պահին չեն գերազանցում մինչև 2 տոկոսը։ Նախարարությունն ունի գործողությունների հստակ պլան, եթե տոկոսի աճ գրանցվի։

Պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի։

«Ռեանիմացիոն ու մյուս մահճակալային ֆոնդը մեր խիստ հսկողության տակ է, կարծում ենք՝ իրավիճակը կմնա կառավարելիի շրջանակում»,- ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստվելն է։ Նշվում է, որ այսօր շրջանառվող երկու հիմնական շտամերը՝ H1N1 և H3N2, ներգրավված են պատվաստանյութերի մեջ»։ Հավելենք, որ բազմաթիվ բողոքներ ենք ստաում այն մասին, որ դեռևս դեկտեմբեր ամսվա սկզբից ինչ-որ նոր վիրուսներ են շրջում, իրավիճակը շատ խիստ մտահոգիչ է, համաճարակային է , բայց չեն հայտարարությում։ Ավանում նույնիսկ մանկապարտեզի դայակ է մահացել։ Մարդկանց օրգանիզմը քանդվում է, բայց ոչ մի տեղեկություն չկա այդ մասին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog