Գեղшրքունիքի մшրզը uգում է իր որդու մшhը․ Ինքը շատ խելшցի էր, չեմ պшտկերացնում․․․

Գեղարքունիքի մարզը սգում է իր որդու մահ․ Ինքը շատ խելացի էր, չեմ պատկերացնում․․․

Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին News.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը:

«Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի:

Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր դեպքը տեղի ունենալ, ինքը շատ խելացի, արտակարգ խելոք տա էր, մատով ցույց տալու երեխա էր»,- պատմեց Մկրտչյանը՝ նշելով, որ Միքայելը տան միակ որդին էր, մեկ քույր ունի:

Միքայել Դանիելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog