ՀՐԱՏԱՊ։ Երկրпրդ սպшնությпւնը պпստում. Վшրդենիսում կրկին սպш է սպшնվել

Մեկ օրում 2 սպայի սպանություն է եղել Գարեգին Պողոսյանի ենթակայության երկրորդ բանակային կորպուսում..

Քիչ առաջ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին ժամերի տարբերությամբ Վարդենիսի պոստերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը..

Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով զինվորի դին ժամեր շարունակ մնացել է պոստում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել:

Մեզ հայտնի դարձավ, որ Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որեւէ մեկի հետ խնդիր չունի:

Առավոտյան «Հրապարակը» գրել էր գիշերը տեղի ունեցած մեկ այլ սպանության մասին: Լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։ Ի՞նչ է կատարվում բանակում, ո՞վ է պատասխանատվություն կրելու խաղաղ պայմաններում սպանված սպաների ընտանիքի եւ զավակների առաջ: Փորձեցինք կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog