ՑԱՎԱLԻ LՈՒՐ. Հայ զինվոր է զпհվել. ՖՈՏՈ

ՑԱՎԱLԻ LՈՒՐ. Հայ զինվոր է զпհվել. ՖՈՏՈ

Դեկտեմբերի 22-ին – Գազայի գոտում՝ Խան Յունիսում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով զոհվել է 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանը(Քանանյան):

Նա եղել էր «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ և պարեկային ծառայության ժամանակ զոհվել։ Հանգուցյալ ավագ սերժանտն ըստ հրամանատարության ու իր հետ ծառայած զինծառայողների քաջ մարտիկ էր «Գիվատի» ստորաբաժանման մեջ ու փայլուն ավարտել էր ընդհատակյա պատերազմների և մարտական պայմաններում դիվերսիայի դեմ պայքարի մասնագիտացված զինվորական դասընթացը:

Երեկ Նիր-Ռաֆայել Քանանյանի տարեդարձն էր ու նա կդառնար 21 տարեկան: Նրան մնացել էր ընդհամենը մեկ ամիս՝ զորացրվելու և տուն վերադառնալու համար:

Նրա ընտանիքը Իսրայել էր տեղափոխվել Ղազախստանից: Հայրն ըստ մեր ունեցած կցկտուր ու ոչ ամբողջական հաստատված տեղեկությունների հայ է Ռուբեն Քանանյանն(Կանանյան), ով 2018 թվականից բաժանվել էր ընտանիքից:

Ընտանիքը հայկական համայնքի հետ երբևէ կապեր չի ունեցել ու ընդգրկված չի եղել մեր համայնքային ցուցակներում: Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի տեղեկացմամբ, ուղղակի լրատվամիջոցներից են տեղեկացել նրա մահվան մասին:

Ռաֆայելի մայրը Ելենա Կանանյանն ու նրա դուստրը պատերազմի օրերին գտնվել էին Թայլանդում և որդու խնդրանքով մնացել էին Թայլանդում և նոր են վերադարձել Իսրայել: Հայրն էլ գտվել էր Ֆինլանդիայում՝ որդու մահվան գուժը ստանալու պահին: Ընտանիքն ապրում էր Բեյտ Կեշետ կիբուցում, որն գտնվում է Նազարեթից արևելք: Այսօր մեր խմբագրությունը կապ հաստատեց առավոտյան Բեյտ Կեշետ կիբուցի ղեկավարության հետ՝ զոհված ավագ սերժանտի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Ցավոք լրացուցիչ տեղեկություններ ստանալ չհաջողվեց հասկանալի պատճառով:

Այսօր Իսրայելի ժամանակով ժամը 13:00 – ին տեղի ունեցավ ավագ սերժանտի զինվորական ծիսակատարությամբ հուղարկավորությունը:

Հերոս զինվորի աճյունը հողին հանձնեցին Բեյտ Կեշետի գերեզմանատանը:

Գազայի հատվածում մարտերում զոհված հանգուցյալ սերժանտ Նիր-Ռաֆայել Քանանյանը մահից առաջ գրել էր. «Մենք Իսրայելը տանելու ենք դեպի նոր դարաշրջան».

Մարտի մեջ մտնելուց առաջ նա գրել էր իր ընկերներին. «Ես հավատում եմ, որ մենք կփոխենք պատմության գրքերը»։ «Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ ես, իմ թիմը, իմ ընկերությունն, իմ ստորաբաժանումն և ամբողջ Իսրայելի պաշտպանության բանակն, որպես ամբողջություն, կփոխի պատմության գրքերն և մեզ կտանի դեպի մի նոր դարաշրջան, որտեղ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ցանկանա գործ ունենալ մեզ հետ:

Իմ ոգին և ձեր բոլորի ոգին շատ ուժեղ է, մեր մարտական ​​ոգին վախ չունի, մեր ռազմիկների, մեր առյուծների ոգին շատ բարձր է: Մարտական ​​մեր մեքենաներով երկու տարի մարզվել ենք այս պահի համար: Մենք համախմբված և միասնական ժողովուրդ ենք և միայն միասին կհաղթենք։ Իսրայել ազգն ողջ է։ Ես հոգ կտանեմ իմ մասին, իսկ դուք հոգ տանեք ձեր մասին, ես սիրում եմ ձեզ»։

Ստորին Գալիլեայի շրջանային խորհուրդը սգո հայտարարություն է տարածել հանգուցյալ սերժանտ Նիր-Ռաֆայել Քանանյանի մահից հետո, նշելով որ ավագ սերժանտն մահացել էր անցյալ գիշեր՝(դեկտեմբերի 22-ին) Գազայի հատվածում պետության և նրա քաղաքացիների պաշտպանության համար մղված հերոսական մարտերի ժամանակ: Նիրը միայնակ թողեց իր մորն՝ Ելենային, հորը՝ Ռուբենին, եղբորը՝ Գարիկին և քրոջը՝ Ժասմինին: Օրհնյալ լինի նրա հիշատակը:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog