Բшց նшմшկ՝ Արա Մարտիրոսյանի նախկին կանանց։ Հարգելիներ, ուշադիր կարդացեք ու տեղեկացեք, որ․․

Արա Մարտիրոսյանը՝ լինելով շատ զգացմունքային ու բուռն կերպար, հաճախ էր տրվում սիրո գայթակղությանը։ Նա, ինչպես հայտնի է, մեկ անգամ չէ, որ ամուսնացել է ու բաժանվել։ Ըստ որոշ տեղեկությունների, Արան, ցավոք սրտի, սեր ուներ նաև խմիչքի հանդեպ․․

Ես չեմ ուզում թվարկել թե ովքեր են եղել Արայի, այսպես ասած սերերը, չեմ ուզում մտնել այդ դաշտ ու կարծում եմ, որ դրա իրավունքն էլ չունեմ, բայց մի բան վստահ կարող եմ ասել ու շատ կուզեի, որ Արայի նախկին կանայք լսեին․․

Սիրելիներ, գիտեմ, որ ոչ բոլորդ եք հարգանքով ու մեծարանքով խոսել Արայի մասին։ Գուցե ունեցել եք դրա համար ինչ-որ պատճառներ, բայց խնդրանքս այն է, որ դադարեք․ Հանգամանքների բերումով, ձեր կյանքը չի հաջողվել, ձեր հարաբերությունները քանդվել են, բայց մի բանում կարող եք վստահ լինել։ Արան, միշտ էլ դրական է արտահայտվել ձեր մասին։ Թողնենք անցյալի վատ հիշողություններն ու կենտրոնանաք լավի վրա, քանի որ լավ կողմեր, Արա Մարտիրոսյանը շատ ուներ։ Թե որպես արտիստ ու թե որպես մարդ․․Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog