Կաղանդ․ Ի՞նչ խпրhուրդ ունի տոնը…Հшյերն այն անվшնում են․․․

Կաղանդ․ Ի՞նչ խորհուրդ ունի տոնը…Հայերն այն անվանում են․․․

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին, տեղեկանում են Qahana.am-ից։

«Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու:

Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում: Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ:

Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog