«‎Երկար տարիներ ապրել եմ հայկական Վանաձոր քաղաքում ու կարողացա հեշտ կերտել Մարատի կերպարը»‎․ Ռուզիլ Մինկաև

«Տղայի խոսքը. Արյուն ասֆալտին» խորագրով ֆիլմը՝ խփել է բոլոր ռեկորդները. Վառ դերասանական կազմը կարևոր դեր է խաղացել ֆիլմի հաջողության մեջ։ Նախագծում նկարահանվել են ոչ միայն սիրված ու փորձառու դերասաններ, այլ նաև երիտասարդ տղաներ, ովքեր նոր են առաջին քայլերն անում էկրանին։ Սերիալի գլխավոր աստղերից մեկը 24-ամյա Ռուզիլ Մինկաևն էր․․

Մինեկաևը ստացել է նախագծում առանցքային դերերից մեկը՝ Մարատի կերպարը, ով գլխավոր հերոսի ուղեկիցն է դեպի փողոցային բարդ աշխարհ․․

Դերասանը իր հարցզրույցում նշել է, որ երկար տարիներ ապրել է Հայաստանում, Վանաձոր քաղաքում, ու այնտեղ ունեցած իր փորձի ու գիտելիքների շնորհիվ, կարողացել է հեշտությամբ կերտել Մարատի կերպարը, քանի որ ըստ դերասանի՝ այդ հայկական այդ քաղաքում ինքը հաճախ է ականատես եղել այն ամենի ինչ նկարագրված է սերիալում, իհարկե համեմատաբար ավելի մեղմ տարբերակով։ Սակայն հայ տղաների պահվածքն իր համար օրինակ է եղել, թե ինչպես պետք է իրեն դրսևորի իսկական տղամարդը

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog