Ո՞վ էր щյդ տղшն`Գпհшր Գասպшրյա՞նը, որ Օպերщյի շենքից հուղшրկավпրեցին

Երգիչ Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունն ու վերջին հրաժեշտը «Արամ Խաչատրյան» համերգասրահից երեկվանից իրարամերժ կարծիքների ու քննադատությունների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում..

Մասնավորապես, թե ո՞ր ավանդի համար էր երգիչն արժանացել այդ պատվին, ինչո՞ւ է մեր երկրում նշաձողն այդքան իջել եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «սիրո երգիչը» լինելն արդեն բավակա՞ն էր, որ նրա վերջին հրաժեշտը կազմակերպվեր Օպերայի շենքից:  Արձակագիր Լեւոն Ջավախյանի կարծիքով, մեր աչքի առաջ քանդվում է ոչ միայն ֆիզիկական Հայաստանի, այլ նաեւ հոգեւոր Հայաստանի հիմքերը..

«Այն Հայաստանը, որի հիմնադիրը եղավ Վռամշապուհ թագավորը, այն հոգեւոր Հայաստանը, որի մասին գրում էր Վահան Տերյանը…այս ի՞նչ արժեքների արժեզրկում է տեղի ունենում. Էստրադային, միջակ մի երգիչ, որ ոչնչով հայտնի չէր, նրա հուղարկավորությունը Օպերայի շենքից` «Արամ Խաչատրյան» համերգասրահից են անում: Եթե Օպերայից թաղումն արեցին, ուրեմն «օրենքով» պանթեոնում էլ պիտի հանգրվաներ: Օղորմի այդ տղային, լույս իջնի հոգուն, նա մեղավոր չէ, մեղավորը իր մեկենասներն են…ամեն ինչ տեսել էի, բայց ծանոթով թաղում չէի տեսել…ի վերջո ո՞վ էր այդ տղան` Գոհար Գասպարյա՞նն էր, Տիգրան Լեւոնյա՞նն էր, թե՞ Արամ Խաչատրյանը, արժեքների այս ինչ արժեզրկում է գնում, այս ինչ դեգրադացիա է, ովքեր են այդ խելոքները, որ վերեւից ծանոթի կարգով թաղումներ են անում: Ես մի բան գիտեմ, գալու է նաեւ նրանց պատասխան տալու ժամանակը եւ այդ ժամանակ նրանց կվերցնեն գոմից ու կթաղեն թրիքի մեջ, որ էս երկիրը երկիր դառնա…չի կարելի թույլ տալ այսպիսի արժեզրկում..

Անդրանիկ Մարգարյանը պանթեոնում է թաղված, այն դեպքում, որ Աղասի Այվազյանը պանթեոնում չէ, Ռազմիկ Դավոյանին եւս հարկ չհամարեցին պանթեոնում հուղարկավորել, իսկ Վանո Սիրադեղյանն անգամ շիրմաքար չունի…, բայց մի տղա, որը ոչնչով հայտնի չէ, նրա թաղումը Օպերայից են անում, իսկ դա նշանակում է, որ այլեւս չկա թե ֆիզիկական, թե հոգեւոր Հայաստան»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog