Ինչո՞ւ Մщրտիրпuյшնի մшրմինը Оպերայից դուրu բերեցին hնդիկները

Ինչո՞ւ Մщրտիրпuյшնի մшրմինը Оպերայից դուրu բերեցին hնդիկները

Վերջին օրերին մամուլի առաջին էջերում կյանքից անժամանակ հեռացած Արա Մարտիրոսյանի մասին ընկերների պատմություններն են, նրա հետ անցկացրած օրերի հիշողությունները։

Սակայն մարդկանց ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ երգչի մարմինը համերգասրահից դուրս բերողների թվում չկային նրա ընկերները, ավելին, հնդիկներ կային։

«Ինչո՞ւ Արա Մարտիրոսյանի մարմինը Արամ Խաչատրյան համերգասրահից դուրս բերեցին հնդիկները, այլ ոչ ընկերները, ինչպես օրինակ՝ Հայկոյի դեպքում (Կամո Սեյրանյան, Վիկտոր Մնացականյան…)

Բարեկամներ, ընկերներ չկայի՞ն, որ նրանք դա անեին, այլ ոչ թե ենթադրյալ սգո ծառայության աշխատակիցները, այն էլ օտարերկրացիներ»,-գրել է օգտատեր Անի Ներկարարյանը։

Մեկ այլ օգտատեր էլ նշել է. «Պանիխիդայից միանգամից հրապարակի բեմ ու տոնածառի լույսեր…թե բա ընկեր ենք կորցրել…հլը պիտի էտ հնդիկներին շնորհակալ լինենք, որ արել են էտ գործը»։

Նկատենք, որ երգչի՝ սև շրջանակի մեջ առնված լուսանկարը տանում էր Մարտիրոսյանի ընկերը՝ դիզայներ Գեղամ Շերոյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Lifeblog