Որտեղի՞ց են գոյացել Բաբկեն Թունյանի ահռելի պարտքերը

7437

Նախկին իշխանություններին հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ մեղադրող իշխանությունները, պարզվում է, բոլորովին զերծ չեն արատավոր գայթակղություններից:

Մեր տեղեկություններով՝ իմքայլական պատգամավոր, Պողոսի հարևան Բաբկեն Թունյանը մեծ գումարներով խաղադրույքներ է կատարում ու կուտակել է ահռելի պարտքեր: Չար ու ոչ այնքան չար լեզուները պնդում են, որ խաղամոր ազգընտիրը պարտքերը փակելու համար անգամ մասնավոր սեկտորին առաջարկում է որոշակի գումարի դիմաց իրենց ձեռնտու օրինագծերի լոբբինգով զբաղվել:

Մինչդեռ նրանք կարող էին սեփական «նիսիաները» փակելու լոբբինգի փոխարեն հայկական պետության սահմանների ու անվտանգության լոբբինգը անել: Բայց քանի որ ժողովուրդը իրենց պողպատյա մանդատ է տվել՝ զբաղված են կրված ՛՛ղումարները՛՛ փակելով: