Ողջ են Հակոբ Զարգարյանը, Սոսիկ Ղազարյանը և Աշոտ Քարամյանը․ Արցախի ՊԲ

522
Արցախի պաշտպանության նախարարությունը նոր պարզաբանում է տարածել․

«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան ՊԲ-ն հրապարակել էր հայկական կողմի ևս 26 զոհի անուն, որոնց մեջ էր նաև նրանց, ինչպեսև Վահագն Վարդանի Թախմազյանի անունը։

Իրավաբան.net