Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հոր գրառումը

371

Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝թշնամու դեմ անհավասար մարտում: Այս մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը.

«Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։»

Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. Սմբատն ավարտել է ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Սմբատ Հմայակի Մազմանյանը  ամուրի էր: Նա կռվում էր առաջնագծում: