Մաքրուհին գնաց համարը հավաքելու, որտեղից երկու երիտասարդ էին հեռացել. սավանների տակ հայտնաբերածը ստիպեց նրան արտասվել

335

Մաքրուհին գնաց համարը հավաքելու, որտեղից երկու երիտասարդ էին հեռացել. սավանների տակ հայտնաբերածը ստիպեց նրան արտասվել

Ներկայացնում ենք Քայլին և Ջոշին, ովքեր համոզված են, որ աշխարհը կանգուն է մնում բարի գործերի շնորհիվ: Տղաները միասին շատ դրական տեսանյութեր նկարահանեցին, որոնց վերջում գոհ էին մնում բոլորը: Տղաներն ապշած մատուցողներին հսկայական թեյավճարներ էին թողնում, անտուններին փող էին նվիրում, ուրիշների փոխարեն վճարում էին ավտոլցակայաններում:

Այս դեպքում երիտասարդները շնորհակալություն հայտնեցին ճանապարհի մերձակա փոքր հյուրանոցի մաքրուհուն: Կինը քիչ մնաց՝ լաց լիներ, երբ տեսավ իր համար անծանոթների արածը: Քայլը և Ջոշը որոշեցին պարգևատրել մաքրուհուն աշխատասիրության համար՝ նրա համար հրաշալի անակնկալ պատրաստելով:

Հոլովակի հեղինակներն անկողինը խառնեցին, սավանը մի կողմ գցեցին, անկողնու վրա 20-դոլարանոց թղթադրամներ շարեցին: Փողի մոտ երիտասարդները գրություն թողեցին, որում նշել էին. «Այդ գումարը նվեր է, որ կինը հանգիստ կարող է իրեն վերցնել»: Հետո երիտասարդները մահճակալի վրա սավան և ծածկոց գցեցին: Հեռանալուց առաջ երիտասարդները սենյակում տեսախցիկ տեղադրեցին և սպասեցին:

Համար մտնելով՝ մաքրուհին առաջին հերթին սկսեց անկողինը հարդարել: Սավանների տակ գտած փողը նրան շոկի մատնեց: Իսկ երբ գրությունը կարդաց, քարացավ: Անծանոթները 500 դոլար էին թողել:

Տղաները մի քանի րոպե անց հյուրանոց վերադարձան, գտան մաքրուհուն և ամեն ինչ բացատրեցին: Սկզբում կինը փորձում էր փողը վերադարձնել, բայց հետո տղաները համոզեցին փողը վերցնել:

Նյութի աղբյուր՝ blognews.am