Մտրակի հարվածներ են հասցրել` Ադբեջանին սատարած պանթուրքիստներին

346

Իրանը դատապարտել է պանթուրքիստներին, ովքեր Արցախում պատերազմի ընթացքում սատարում էին Ադրբեջանին:

Հունվարի 14-ին, Ադրբեջանցի ակտիվիստները ձերբակալվել են Իրանում ՝ Ադրբեջանի դեմ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանին սատարելու գործողությունների համար: Ակտիվիստները ձերբակալվել են Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցի ժամանակ:

Յասմին Զոֆուրին, Հաքիմե Ահմեդին, Սադուլլա Սասանին, Ռահիմ Սասանին և Մեհդի Պուրալին դատապարտվել են 1 տարվա ազատազրկման և պատժվել մտրակի 60 հարվածով: Ըստ ադրբեջանական «Ազադլիք» թերթի, Արդաբիլի քրեական դատարանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բողոքի ցույցերի համար «ազգային ակտիվիստներ» Մեյզեմ Չոլանիին և Ալի Շեյերջային դատապարտել է 4 տարվա ազատազրկման և 20 հարվածի: