ՏԵՍԱՆՅՈՒԹ։Կառավարությունում չէին հավատում, որ ողջ երեխեք կան․ 90 օր Հադրութում թաքնվելուց հետո ․․․

83

18-ամյա Հայկ Հարությունյանը այն 6 զինծառայողներից մեկն է, որոնք շուրջ 90 օր Հադրութի անտառներում թաքնվելուց եւ ողջ մնալուց հետո դեկտեմբերի վերջին Տող գյուղում սպանվեցին ադրբեջանցիների կողմից։ Հայկը ծառայում էր Ջաբրայիլում, պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերից, խմբով շրջափակման մեջ էին ընկել։ Լուրը ստանալուն պես Հարությունյաններն ու մյուս ընտանիքները սկսել էին տղաների որոնումները։

«Հինգ ծնողով որոշեցինք հավաքվել, դիմել նախարարություն, 10 օր ոչինչ չարեցին։ Հետո Ուլնեցու հանձնաժողովը ստեղծեցին, Ոսկանյանին բերեցին։ Մի խոսքով ժողովրդին խաբում էին, մինչեւ հիմա էլ խաբում են։ Ես տեսա՝ էդ վիճակն է, պատերազմն ավարտվեց, գնացի Արցախ։ Գնացի, տեսա՝ Շուշիում կորածների ծնողները համախմբվել են, մոտեցել են նախագահին, առաջինը սկսեցին Շուշիից հանել դիակները։ Ողջ մարդ չգտան, բնական է, մի հոգի են գտել՝ ոստիկան, էն էլ դիակների տակից։ Դրանից հետո նորից հետ եմ եկել, ծնողներին ասել եմ՝ միայն Արցախում կլուծեն ձեր հարցը, մի եկեք էստեղ»,- NEWS.am-ին պատմեց Հայկի հայրը՝ Հրանտ Հարությունյանը։

Զինվորի հայրն Արցախում է եղել, երբ տեղեկացել է, որ նոյեմբերի 23-ին տղաներից մեկը կապի է դուրս եկել ու հայտնել, որ 6 հոգին ողջ են, պատսպարված՝ այդ թվում իր որդին։ Դրանից հետո կրկին դիմել են Արցախի եւ Հայաստանի պետական մարմիններին։ Ի վերջո հասել են նրան, որ խումբ ձեւավորվի, որին կթույլատրվի ողջերին փնտրելու համար մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտել է, որոշ դեպքերում էլ հայ պատասխանատուների վատ աշխատանքի պատճառով որոնումները անարդյունք են եղել․․․