Մենք հիմա շրջափակման մեջ ենք, եթե անգամ սա մեր վերջն է, մենք կռվելու ենք․ հրամանատարի մահից հետո ամենինչ վերջացավ…

219

Սիփան Պետրոսյանը գրում է․

Պատմեմ մի համառոտ պատմություն , որը պատմեց ինձ եղբորս`ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի «զինվորներից մեկը», հաշվի առնելով գաղտնիության և անվտանգության նկատառումները գրում եմ շատ համառոտ և առանց փակագծեր բացելու, ասեմ սա ընդամենը մի փոքր պատմություն է նրա մասին, զանազան են պատմությունները հերոսի մասին։

Պատմում է «զինվորը»- Սեպտեմբերի 27-ն էր ,երբ տագնապի ձայնը լսելով մեկնեցինք Սյունիք ու նույն օրը տեղափոխվեցինք Քարվաճառ, որտեղ և հանդիպեցինք հրամանատար՝ Վահագն Ասատրյանին։ Մեզ կարճ բացատրեց իրավիճակը և ինչպես միշտ մեծ դուխ տվեց ու ասաց, որ այս պատերազմը շատ հարցեր է լուծելու և կոչ արեց ոչ ոք չմոռանա իր կարևորության մասին՝ այս պատերազմում և անձնուրաց կռիվ վարի։Հոկտեմբերի …-ն էր հրամանատար՝ Վահագն Ասատրյանի մշակած օպերացիայով կարողացանք հետ գրավել Քյալբաջարի Շղթաներ դիրքը, որտեղ տվեցինք մեկ զոհ՝ Խաչատուրյան Խաչատուրին, այնուհետև դիրքը գրավելուց հետո, հրամանատարը հրամայեց այդ դիրքը կոչվի՝ Խ․Խաչատրյանի անվամբ։

Հոկտեմբերի …-ին Քյալբաջարից շարժվեցինք դեպի Ջաբրաիլ որտեղ հոկտեմբերի …-ին ընկանք շրջափակման մեջ ու կրկին հրամանատար՝Վահագն Ասատրյանի շնորհիվ կարողացանք ճիշտ մարտ վարել ու դուրս գալ շրջափակումից, անհավատալի էր մենք տվեցինք ընդամենը մեկ զոհ՝ Հենզելը, բայց այդ իրավիճակն այնպիսին էր, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։

Զինվորը մեջբերում է հրամանատարի խոսքերը «Տղերք չնկճվեք, ուշքներդ հավաքեք, մենք հիմա շրջափակման մեջ ենք ու պետք է լսեք ինձ, միայն ինձ ինչ ասեմ այդպես ենք անելու, եթե անգամ սա մեր վերջն է, մենք կռվելու ենք մինչև վերջին մարդը վախենալ պետք չէ»։Մենք արեցինք ինչպես հրամայեց հրամանատարը և հակառակորդի հետ մարտի բռնկվելով, հաղթող դուրս եկանք ու փրկեցինք այդ իրավիճակը։

Վերջում հավելեց զինվորը` հրամանատարի մահից հետո ամենինչ վերջացավ…