Գիշերն ադրբեջանցի է հայտնվել. ԱԱԾ-ն ձերբակալել է

455

Ազգային անվտանգության ծառայությունը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։

«Ապօրինի կերպով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է», – Aysor.am-ին հաղորդեցին ԱԱԾ-ից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

«Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», – հայտնեցին ԱԱԾ-ից։