Հայաստանը պետք է 50 մլրդ դոլար տուգանքի փոխարեն Ադրբեջանին հանձնի ․․․

2108

Ադրբեջանի նախագահը արդեն իսկ սկսել է հող նախապատրաստել Հայաստանից հերթական զիջումները ստանալու համար։ Օրերս Ալիևը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Ադրբեջանի կրած վնասը կազմում է 50 մլրդ դոլար, որը իրենք պատրաստվում են ստանալ միջազգային դատարանի միջոցով։

Ալիևի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Բաքվի մարդու իրավուքնների պաշտպանության միջազգային կենտրոնի համակարգող Էլչինա Ախունձաձեն հայտարարել է, որ Հայաստանը չունի 50 մլրդ դոլար, բայց դրա փոխարեն կարող է տարածքային զիջմամբ փոխհատուցել Ադրբեջանին։

Նրա պնդմամբ Հայաստանը պետք է 50 մլրդ դոլար տուգանքի փոխարեն Ադրբեջանին հանձնի Սյունիքի մարզը։